«ԱԹԱ» դաշինքից «Զաֆեր» կուսակցությունը Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում պաշտպանելու է Քըլըչդարօղլուին

«ԱԹԱ» դաշինքից «Զաֆեր» կուսակցությունը Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում պաշտպանելու է Քըլըչդարօղլուին

Թուրքիայի «ԱԹԱ» դաշինքի անդամ «Զաֆեր» ազգայնական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլում պաշտպանելու է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին:
«Թուրքիայի համար ամենասուր խնդիրներից մեկը 13 միլիոն անօրինական ներգաղթյալների և փախստականների արտաքսումն է: Մենք 11 միլիարդ դոլար ենք ծախսում նրանց պահելու համար: Պարոն Քըլըչդարօղլուն մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեց փախստականների արտաքսման կարևորությունը, և մենք որոշեցինք երկրորդ փուլում սատարել Քըլըչդարօղլուին»,- թեկնածուի հետ համատեղ ասուլիսում ասել է «Զաֆեր» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը։
Մինչդեռ «ԱԹԱ» դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը հայտարարել էր, որ մայիսի 28-ին կայանալիք ընտրության երկրորդ փուլում աջակցելու է Էրդողանին:
Օզդաղը ընտրություններից հետո հայտնել էր դաշինքի փաստացի փլուզման մասին և նշել, որ Էրդողանին աջակցելու վերաբերյալ հայտարարությունն Օղանն իր անունից է արել։