Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին զենք և զինամթերք է մատակարարում, որն օգտագործվում է Ուկրաինայում՝ փոխանցում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ դրա դիմաց Ռուսաստանը Իրանին բարդ ռազմական տեխնոլոգիաներ է փոխանցում, ֆինանսական աջակցություն է տրամադրում, «ինչը Թեհրանը կարող է օգտագործել՝ Մերձավոր Արևելքում Բրիտանիայի գործընկերներին սպառնալու և բողոքի ցույցերը ճնշելու համար»:

 

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այն պնդումները, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր և այլ զենքեր է մատակարարում՝ Ուկրաինայում դրանք կիրառելու համար: