Ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն. Զելենսկին՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն. Զելենսկին՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին



Ուկրաինայում մեկնաբանել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործողությունները: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե ով ընտրում է չարի ճամփան, կործանում է ինքն իրեն, և որպես արդյունք` պաշտպանվում է նրանցից, ում զինել է:
«Որքան երկար Ռուսաստանն իր զորքերը և վարձկաններին թողնի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս ու ցավ կստանա սեփական երկրում: Ռուսաստանը երկար ժամանակ քարոզչությամբ քողարկում էր իր թուլությունն ու իր կառավարման հիմարությունը։ Իսկ հիմա արդեն այնքան մեծ է քաոսը, որ ոչ մի ստով այն չես թաքցնի»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն իր հերթին նշել է. «Ռուսաստանի ղեկավարության դեմ այս ապստամբությունը քաղաքացիական պատերազմի սկիզբ է: Ուկրաինական հակահարձակման մեկնարկը վերջնականապես ապակայունացրեց ռուսական էլիտաներին՝ խորացնելով ներքին պառակտումը։