Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններում «նոր դարաշրջանի մասին»:
Նա հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանաբար կմեկնի Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում անցկացնելու համար:
Կոհենն անդրադարձել է նաև Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը՝ այն անվանելով «եզակի ձեռքբերում», քանի որ Ադրբեջանը շիա իսլամական առաջին պետությունն է, որը դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Իսրայելում: