Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է․ Լուկաշենկո

Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է․ Լուկաշենկո



«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Բելառուսում չէ, իսկ մարտիկները մնում են Ռուսաստանի մշտական ճամբարներում, քանի որ նրանց տեղակայման հարցը լուծված չէ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Լուկաշենկոն հավելել է, որ Պրիգոժինը ազատության մեջ է, Սանկտ Պետերբուրգում։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը «Վագներին» տեղակայման համար մի քանի նախկին ռազմական քաղաքներ է առաջարկել, սակայն կազմակերպության տեսլականն այլ է: «Բնականաբար, ես ձեզ չեմ ասի այդ տեսլականի մասին»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ Բելառուսում «Վագների» տեղակայման հետ կապված ռիսկեր չկան, սակայն այդ որոշումը կայացնում են Ռուսաստանի ղեկավարությունը և կազմակերպությունը։