Ուկրաինայում F-16 կործանիչների հայտնվելը Մոսկվան կդիտարկի որպես սպառնալիք միջուկային ոլորտում․ Լավրով

Ուկրաինայում F-16 կործանիչների հայտնվելը Մոսկվան կդիտարկի որպես սպառնալիք միջուկային ոլորտում․ Լավրով



Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Մոսկվայի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ Մոսկվան չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարն ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինան հույս ունի մինչև 2023 թվականի վերջ արևմտյան գործընկերներից ստանալ առաջին F-16 կործանիչները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադառնալով թեմային՝ չի նշել Ուկրաինային F-16-ի մատակարարման ժամկետները, նրա խոսքով՝ դա կախված կլինի օդաչուների պատրաստությունից և դաշնակիցների կողմից իրավիճակի գնահատականից։