Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 15-ին նախատեսված հանդիպմանը: Նրա խոսքով՝ որևէ հետևություն անելու համար վաղ է։
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։