Հնդկաստանը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը․ Մոդի

Հնդկաստանը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը․ Մոդի



Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը։
Մոդին հիշեցրել է, որ վերջերս մի քանի անգամ խոսել է Պուտինի և Զելենսկու հետ։ Հնդկաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ բոլոր երկրները պարտավոր են հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պահպանել միջազգային իրավունքը։

Նա նաև նշել է, որ անհանգստացնող է ուկրաինական հակամարտության ազդեցությունն ամբողջ աշխարհի վրա: