Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել՝ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի անտառտնտեսության վարչությունից հայտնել են, որ կրակի մարումն իրականացվում է մեծ քանակությամբ ցամաքային և ավիատեխնիկայի կիրառմամբ:
Հրդեհը զբաղեցրել է մի քանի հեկտար տարածք։ Ուժեղ քամու պատճառով հրդեհի գոտու տարածման վտանգ կա:
Բռնկման վայրը հիմնական առողջարանային շրջաններից հեռու է, ուստի հանգստացողների համար բացասական հետևանքներ չեն նշվում: