Քաղաքապետին ներակացվեցին ծրագրեր, որոնք միտված են գյուղերի որոշ խնդիրների իրագործմանը

Քաղաքապետին ներակացվեցին ծրագրեր, որոնք միտված են գյուղերի որոշ խնդիրների իրագործմանը

Այսօր՝ հուլիսի 19-ին «Առաջ դեպի նոր հնարավորություններ» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի եւ շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանի հետ։ Կազմակերպության ակտիվ անդամները Կարտիկամ, Խուլգումո, Լոմատուրցխ, Բուզավեթ, Վաչիան, Տուրցխ գյուղերից, տեղական ինքնակառավարման մարմնին ներկայացրին իրենց գյուղերում առաջնային խնդիրները։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը ողջունեցին այսօրինակ հանդինումները։ Նրանք նշում են խնդիրների մասին բարձրաձայնելով քայ առ քայլ լուծման են տանում եւ գյուղերում խնդիրներ լուծելու համար, անհրաժեշտ է նաեւ բնակիչների աջակցությունը։
Խուլգոմո եւ Կարտիկամ գյուղերի բնակիչները առաջնային խնդիրներից առանձնացրել էին աղբարկղերի սակավությունը եւ աղբի տարանջատումը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները խոստացան՝ առաջիկայում խնդիրը լուծում կստանա։ Լոմատուրցխի բնակիչները առանձնացրին մանկական խաղահրապարակի անհրաժեշտությունը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նշեց որ քաղաքապետարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մանուկների եւ երիտասարդների ակտիվության հարցը, սակայն Լոմատուրցխում մանկական հրապարակի նախագիծը այս տարի իրականացնել հնարավոր չէ, սակայն հաջորդ տարում քաղաքապետարանը կզբաղվի այդ հարցով։
Վաչիանի բնակիչներն առանձնացրել էին գյուղում գործող ոչ ֆորմալ կրթական կենտրոնին աջակցություն ցուցաբերել համակարգիչների տեսքով, քաղաքապետը նշում է կրթական հաստատությունը պետք է լինի քաղաքապետարանի հոգածության ներքո, որպեսզի կարողանան աջակցոպթյուն ցուցաբերել։ Քաղաքապետը առանձնացրեց նաեւ այն ծրագրերը, որոնք քաղաքապետարանն իրականացրել է Վաչիան գյուղում։
Բուզավեթի բնակիչների համար առաջնային է ջրի խնդիրը, մասնավորապես ջրի հակասանիտարական իրավիճակը, քաղաքապետը նշեց, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը ջրի մաքրման աշխատանքներ է իրականացնում, ասաց նաեւ, որ գյուղացիները չեն կարողանում վերահսկել ջրամբարները։ Եւ առաջարկեց որ խնդրով զբաղվեն նաեւ գյուղացիները։ Գյուղացիները ասում են, որ ջրամբարը վերանորոգմամ կարիք ունի, քաղաքապետի խոսքով՝ պետական ստանտարտներով հսկայական ծախսեր է պահանջվում, հնարավոր է կառուցել նոր ջրամբար, Մելքոն Մակարյանը ասաց,  որ այս տարվա մեջ կձեւավորվի հատուկ հանձնաժողով եւ կգնահատվի խնդրի առաջնայնությունն ու կարգավորման հեռանկարները։
Տուրցխի ներկայացուցիչները նշում են՝ չնայած գյուղում առաջնային է ջրի խնդիրը, սակայն իրենք առանձնացրել են ավելի քիչ բյուջեով առաջնահերթություն եւ այն է մարզասարքերի տեղադրումը գյուղի կենտրոնում։ Քաղաքապետը հայտնեց՝ Տուցխի հետ կապված ծրագրում են այցելել գյուղ եւ ավելի հետաքրքիր հրապարակ կառուցել, նախապայմանը՝ գյուղացիների հոգածությունն է։
«Առաջ, դեպի նոր հնարավորություններ» կազմակերպության ղեկավար Լյոլյա Ռաիսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար քաղաքապետին եւ բոլոր ներկաներին խնդիրների բարձրաձայնման համար։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւս կարեւորում է այսօրինակ հանդիպումները եւ շնորհակալություն հայտնեց մասնավորապետ Լյոլյա Ռայիսյանին կատարած աշխատանքի համար։ Եւ նշեց, որ վերջին ձեռքբերումները համատեղ աշխատանքի արդյունք են։