Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի նիստը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ:
Ի թիվս այլ միջազգային հարցերի՝ նախատեսվում է համառոտ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և այդ հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքը: