Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովմանը աջակցելու համար

Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովմանը աջակցելու համար



Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովմանը աջակցելու համար։
«Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինայի կարիքների համար էներգետիկ սարքավորումների ձեռքբերմանն օգնություն հատկացնելու որոշման համար։ Բարեկամ պետության այս աջակցությունը կարևոր է էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար՝ ագրեսորի մշտական հարձակումների դեմ: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգահամակարգը ձմռանը նախապատրաստելու ուղղությամբ»,- նշել է Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ուկրաինայի էներգետիկ կարիքների բավարարմանն աջակցելու համար 7,6 միլիոն դոլար հատկացնելու մասին: