Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն

Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն



Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն։ Նրանք այդպիսով իրենց բողոքն են հայտնել Ստոկհոլմում հուլիսի 19-ին Ղուրանն այրելու դեմ։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թագավորության դեսպանության դեմ այդ գործողությունը՝ հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալով՝ Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրաքի իշխանությունները պետք է ապահովեն երկրում գտնվող դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը: