Օմանը փորձում է մոտեցնել միջուկային բանակցություններում կողմերի դիրքորոշումները․ Աբդոլլահիան

Օմանը փորձում է մոտեցնել միջուկային բանակցություններում կողմերի դիրքորոշումները․ Աբդոլլահիան

Օմանը ջանքեր է գործադրում միջուկային բանակցությունների կողմ հանդիսացող երկրների դիրքորոշումներն իրար մոտեցնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նրա խոսքով՝ այդ շրջանակում որոշ նախաձեռնություններ են ներկայացվել, որոնք Իրանն այժմ ուսումնասիրում է:
Աբդոլլահիանը նաև հայտնել է, որ Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը իրանական կողմն առաջարկել է Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության ձևաչափ ստեղծել, որին հնարավոր է միանա նաև Եմենը: