ԼՂ-ին մարդասիրական օգնություն հասցնելու հարցով տարբեր երկրներ և կառույցներ տարբերակներ են մշակում․ Զախարովա

ԼՂ-ին մարդասիրական օգնություն հասցնելու հարցով տարբեր երկրներ և կառույցներ տարբերակներ են մշակում․ Զախարովա



Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ և ոչ միայն հրապարակային հարթությունում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա առանձին երկրներ և միջազգային կառույցներ տարբեր տարբերակներ են մշակում»,- նշել է Զախարովան, սակայն չի հստակեցրել՝ ինչ տարբերակներ նկատի ունի, և որ կառույցներն են դրանք մշակում։