Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. վառելիքի սղության պատճառով աղբահանություն չի իրականացվում

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. վառելիքի սղության պատճառով աղբահանություն չի իրականացվում



Ստեփանակերտի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում մայրաքաղաքի սանիտարական վիճակի մասին վկայող լուսանկարներ են հրապարակվել և կից գրառում է արվել.
«Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է:
«Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի:
Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը»: