Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի միջև։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- նշված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։