ԱՄՆ-ը փորձում է համոզել աֆրիկյան պետություններին՝ չմասնակցել ՌԴ-Աֆրիկա գագաթնաժողովին. Financial Times

ԱՄՆ-ը փորձում է համոզել աֆրիկյան պետություններին՝ չմասնակցել ՌԴ-Աֆրիկա գագաթնաժողովին. Financial Times



Երբ Ռուսաստանը հրաժարվեց երկարաձգել սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, ԱՄՆ-ն փորձում է հետ պահել աֆրիկյան առաջնորդներին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին մասնակցելուց: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով աֆրիկացի պաշտոնյաներին։

Նրանք հաղորդում են, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում աֆրիկյան երկրների վրա, որպեսզի վերջինները քննադատեն հացահատիկի գործարքը չերկարաձգելու՝ Ռուսաստանի որոշումը։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ի կոչերը մտահոգում են աֆրիկյան պետություններին, որոնք ձգտում են համագործակցել անվտանգության ու տնտեսության ոլորտում՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ։