ԱԽԱԼՑԽԱՆ 1898 Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ

ԱԽԱԼՑԽԱՆ 1898 Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ

Անտանելի ու չտեսնուած ցրտերին հազիվ փոխարինեց մի փոքրիկ մեղմ եղանակ, որքան նեղութիւն, որքան զրկանքներ քաշեց աղքատ դասակարգը պատմելը դժուար է: Գործի առևտրի անյաջողութիւնից յուսահատուել են ախալցխացիների միշտ ուրախ սրտերը. ամենի դէմքին հոգսերի ծանրութիւն ու վիշտ է կարդացւում:

Հազար ու մի նեղութիւն կրելուց յետոյ, հազիւ յաջողուեց տեղիս թատերասերներին ներկայացում տալ – խաղացին Է. Տէր-Գրիգորեանի «Դամոկլեան սուր» պիեսը, իսկ Ս. Ղևոնդեանց տօնին մտադիր են ներկայացնելու «Արշակ Բ.» պատմական ողբերգութիւնը: Ներկայացումների արդիւնքը յատկացուելու է տեղիս հայոց գրադարան ընթերցարանին: Չենք կարող լռութեամբ անցնել և չխրախուսել օր. Երանեակ Վարդանեանցին, որ կարելի է ասել թատերասէրների սիրտն ու հոգին է և իւր յաջող խաղով վայելում է հանդիսատեսների համակրութիւնը:

Քաղաքիս արքունական դպրոցի չքաւոր աշակերտների օգտին տեղի ունեցաւ մի պարահանդէս, որից զուտ արդիւնք մնաց մօտ 200 րուբլի:

«Նոր Դար», 1898, № 24, 11 փետրվարի:

 

Արմեն Ասատրյան

պատմաբան