Բանգլադեշում արդեն 2 օր է՝ զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել, հաղորդվում է զոհերի մասին: ԶԼՄ-ները հայտնում են, որ մայրաքաղաք Դաքքայում 20-ից ավելի ոստիկան է տուժել, կան տասնյակ ձերբակալվածներ:
Ազգայնական կուսակցության կողմնակիցները վերջին շաբաթներին ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը, որը կառավարում է 2009 թվականից, և որին ընդդիմությունը մեղադրում է ժողովրդավարական ազատությունները ճնշելու համար։ 2024 թվականին երկրում խորհրդարանական ընտրություններ են նշանակված, ընդդիմությունը պահանջում է, որ դրանք անցկացվեն անցումային կառավարության օրոք՝ պնդելով, որ միայն այդպես հնարավոր կլինի արդար ընտրություններ ապահովել:
Իշխող «Ավամի լիգան» պատասխան ցույցեր է անցկացնում՝ աջակցություն հայտնելով գործող վարչապետին: