Թեհրանը ողջունում է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի

Թեհրանը ողջունում է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի



Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին: Նա նշել է. «Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը ողջունել է համագործակցելու՝ Ադրբեջանի խնդրանքը: Պարոն Բազրփաշի այցը և կամրջի բացումն այդ համագործակցության շրջանակներում են»:
Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը միջանցքների հարցով: «Մենք սկզբունքորեն աջակցում ենք տարանցիկ և տարածաշրջանային միջանցքների ոլորտում համագործակցության քննարկմանը, սակայն ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանությանն ու միջազգային իրավունքին համապատասխան»։

Նասեր Քանանին նշել է, որ Բազրփաշն այցի շրջանակներում երկկողմ հարցերի շուրջ տարբեր թեմաներ է քննարկել իր գործընկերոջ հետ, հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Ասուլիսի ընթացքում Քանանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի երկխոսությանը: