ԱՄՆ-ն մտադիր չէ Իսրայելի կողմից մասնակցել պատերազմին. Քիրբի

ԱՄՆ-ն մտադիր չէ Իսրայելի կողմից մասնակցել պատերազմին. Քիրբի



Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է` հասնելով 1537-ի. տուժել է 6 612 մարդ: Այդ մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի ծրագրում պատերազմել Իսրայելի կողմից, որը նույնպես դա չի ուզում:
«Ոչ մտադրություն, ոչ ծրագրեր, և, անկեղծ ասած, նաև իսրայելցիների կողմից ցանկություն չկա, որ մեր զինվորականները մասնակցություն ունենան այս հակամարտության մեջ»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

Եգիպտոսը պատրաստակամություն է հայտնել իբրև միջնորդ հանդես գալ Իսրայելի ու Պաղեստինի միջև` առանց որևէ նախապայմանների: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: