Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է պահանջել Անկարայից՝ Թուրքիայում «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանությունները» խորագրով կայանալիք միջազգային ֆորումին Յալթայի մասնակցության կապակցությամբ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ վկայակորչելով Ուկրաինայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի հայտարարությունը։
«Մենք բավական լուրջ ենք վերաբերվում այս իրավիճակին: Կիևն Անկարայից բացատրություններ է պահանջել Յալթայի վարչակազմի այցի կարգավիճակի վերաբերյալ»,- նշել է նա։
Համաժողովի ընթացքում քննարկվել է Յալթայի և Ստամբուլի միջև քույր քաղաքների մասին համաձայնագրի հնարավորությունը։