Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Աբդոլլահիանն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը՝ հնարավոր էսկալացիայի հետևանքների պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ պաղեստինյան դիմադրության շարժումներն ունակ են շարունակելու Իսրայելի դեմ երկարատև պայքարն ու առճակատումը:
Աբդոլլահիանին ավելի վաղ ընդունել էր նաև իր թուրք գործընկերը: Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները, ինչպես նաև երկկողմ հարցեր։ Հանդիպումից հետո Հաքան Ֆիդանը նշել է, որ քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը այդ երկրի տարածք տեղափոխվելու անթույլատրելիությունը: