Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու առևանգման մասին

Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու առևանգման մասին

Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին: Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր:
Նրան մեղադրել են ազգային թշնամանք հրահրելու նպատակով ահաբեկչական գործողություններ կատարելու շինծու մեղադրանքով:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, թե, իբր, հարցաքննության ժամանակ Բաբայանը խոստովանել է մեղքը: