Բահրեյնի իշխանությունները որոշել են հետ կանչել Իսրայելում այդ երկրի դեսպանին և դադարեցնել տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի: Այդ մասին ասված է Բահրեյնի Պատգամավորների պալատի հայտարարության մեջ։
Օրենսդիր մարմնում նշել են, որ այդ որոշումը հաստատում է Բահրեյնի պատմական և հաստատուն դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցություն պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքներին:
Ավելի վաղ Իսրայելում դեսպանին հետ էր կանչել նաև Հորդանանը՝ տեղեկացնելով, որ դեսպանի վերադարձն Իսրայել կապված կլինի Գազայի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հետ։
Իրենց դեսպաններին Իսրայելից հետ են կանչել նաև Չիլին և Կոլումբիան, իսկ Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։