ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի. Իսրայելի գլխավոր շտաբի պետ

ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի. Իսրայելի գլխավոր շտաբի պետ



Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի:
«Մեր ուժերը գտնվում են հյուսիսային Գազայի սրտում, և մի քանի օր է, ինչ գործում են Գազա քաղաքում՝ շրջապատելով այն մի քանի կողմից և զարգացնելով առաջխաղացումը»,- հայտարարել է Հերզի Հալևին:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն էլ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Գազայում տիրող իրավաիճակին՝ այն որակելով «սարսափելի»: Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում ավելի քան 10 000 մարդ է սպանվել, 8500-ը՝ Գազայում, 1400-ը՝ Իսրայելում։ Թե՛ Իսրայելում, թե՛ Գազայում սպանվածների 70 %-ը կանայք ու երեխաներ են։

Գեբերյեսուսն անդրադարձել է նաև Գազայի հյուսիսային հատվածից բնակչությանը տարհանելու Իսրայելի պահանջին: Նրա համոզմամբ՝ դա լուրջ վտանգի տակ կդնի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին: