«Տոները Ջավախքում» ծրագրի շրջանակներում իրազեկող հանդիպում անցկացվեց

«Տոները Ջավախքում» ծրագրի շրջանակներում իրազեկող հանդիպում անցկացվեց

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հ/կ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Տոները Ջավախքում» ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել և հանրայնացնել Ջավախքում անցկացվող տոներն ու տոնակատարութունները:
Սույն թվականի նոյեմբերի 10-ին վերոնշյալ ծրագրի շրջանակներում «Ջավախք» հբհկ գրասենյակում իրականացվեց հերթական իրազեկման միջոցառումը:
Նախ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հբհկ ղեկավար Շիրակ Թորոսյանը հակիրճ ներկայացրեց «Ջավախք» հբհկ-ի գործունեությունը, ապա ծրագրի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի ընթացքը և կատարված աշխատանքը: Ծրագրում ընդգրկված ուսանող կամավորականները ևս մասնակցեցին ծրագրի ներկայացմանը:

Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ ջավախքցի ուսանողներ, ովքեր սիրահոժար պատրաստակամություն հայտնեցին ծրագրի շարունակման պարագայում ընդգրկվել որպես կամավորներ:
Միջոցառումը կազմակերպել էր «Ջավախք» հբհկ ծրագրերի համակարգող Մարինե Այվազյանը: