Ծրագրի շրջանակներում մասնակիցները կսովորեն ստեղծել աուդիո-վիզուալ պատմություններ, կաշխատեն սոցիալական մեդիայի, ինչպես նաև ֆոտո, մուլտիմեդիա նախագծերի և դոկումենտալ ֆիլմերի ստեղծման վրա: Դասընթացները, որոնք կվարեն Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) դասախոսները նշված մարզերում, կանցկացվեն հանգստյան օրերին: Ջավախքի մասնակիցների համար ուսուցման լեզուն կլինի հայերենը, Քվեմո Քարթլիի համար՝ ադրբեջաներենը։
Լավագույն նախագծերի հեղինակները կպարգևատրվեն այնպիսի մրցանակներով, ինչիսիք են բջջային հեռախոս, ֆոտո և վիդեո տեսախցիկներ և աուդիո-վիզուալ արտադրության համար անհրաժեշտ այլ սարքավորումներ: Լավագույն մասնակիցները կպարգևատրվեն գլխավոր մրցանակով՝ կստանան GIPA-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերում անվճար սովորելու հնարավորություն։
Դասընթացներին կարող են մասնակցել երիտասարդներ (աշակերտներ և ուսանողներ) Քվեմո-Քարթլիից և Ջավախքից։
Դիմումների լրացման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 19, ժամը 23:00-ն է։ Մասնակցել ցանկացողների համար կանցկացվի հարցազրույց:
Դիմում Ջավախքի շրջանի երիտասարդների համար՝ սեղմեք այստեղ։