Իսրայելի մտադրությունը՝ ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հատվածի վրա՝ «Համաս»-ի ոչնչացման գործողության ավարտից հետո, հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումներին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Համաս»-ի ոչնչացումից հետո Իսրայելը պետք է անվտանգության նպատակով հսկողություն սահմանի Գազայի հատվածում, ապառազմականացնի անկլավը։
Էր Ռիադում Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը դատապարտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին Իսրայելի պարագայում երկակի ստանդարտների քաղաքականության համար: Հնչել են նաև պատերազմը դադարեցնելու կոչեր:
Էրդողանն էլ Թել Ավիվից պահանջել է փոխհատուցում տրամադրել պաղեստինցիներին: Պաղեստինը պետք է ՄԱԿ Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ դառնա՝ հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:
Էր Ռիադում նաև կայացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Իրանի նախագահի հանդիպումը: Սա 2023 թվականի մարտին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո պաշտոնյաների առաջին հանդիպումն էր։
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: