Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է 16800 լարի ծախսել քաղաքապետարանում անցկացվող ամանորյա միջոցառումների հրավառության համար, այս մասին հրապարակված է Պետական գնումների գործակալության կայքում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը պետք է ապահովի ինչպես պիրոտեխնիկայի մատակարարումը, այնպես էլ դրանց տեղադրումն ու գործարկումը տարբեր միջոցառումների ժամանակ։
Այստեղ հիշեցնենք, որ Animal Project-ի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում ստորագրություններ են հավաքվում պիրոտեխնիկայի արգելքի համար։ Մինչ օրս խնդրագիրը ստորագրել է ավելի քան 14 հազար մարդ։ Ստորագրահավաքի հեղինակները դիմում են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությանը, Վրաստանի կառավարությանը, խորհրդարանին և նախագահին և պահանջում արգելել պիրոտեխնիկան։
Հիշեցնենք նաև, որ Ախալցխայի քաղաքապետարանը երկու մետրանոց արջի վրա ծախսել է 17000 լարի, լուսավոր զարդանախշերի համար՝ 3700 լարի, իսկ գլխավոր տոնածառի համար՝ ավելի քան 140000 լարի։