Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներից հետո չհայտարարված այցով մեկնել է Օսլո: Ուկրաինայի նախագահին ընդունել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստոերեն: Օրակարգում է եղել Կիևին աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության հզորացումը: Զելենսկին տեղեկացրել է, որ այս գիշեր ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը և խաղաղ բնակիչներին: Նա հավելել է, որ վաղը մեկնարկող Եվրամիության գագաթնաժողովը հեշտ չի անցնի, Զելենսկին, սակայն, պնդել է՝ Կիևը կատարել է եվրաինտեգրման համար անհրաժեշտ բոլոր պահանջները։
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է մինչև տարեվերջ Ուկրաինային 1,8 միլիարդ դոլարի աջակցության մասին: Կիևին NASAMS հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր կտրամադրվեն, 273 մլն դոլար էլ կհատկացվի մարդասիրական օգնության համար։ Նրա խոսքով՝ Նորվեգիան եվրոպական գործընկերների հետ կավելացնի պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորումը՝ Ուկրաինայի համար ավելի շատ զինամթերք արտադրելու համար:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: