Եվրոպական ղեկավարները որոշում են ընդունել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսել Ուկրաինայի ու Մոլդովայի հետ: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհել: Իսկ Բոսնիայի ու Հերցեգովինայի հետ ԵՄ-ն բանակցություններ կսկսի, երբ այն համապատասխանի անդամակցության չափանիշներին:
Եվրահանձնաժողովին առաջարկվել է մարտին զեկույց պատրաստել՝ համապատասխան որոշում ընդունելու համար: