ՌԴ նախագահի խոսնակը NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, բայց` իր պայմաններով: Խոսելով Միացյալ Նահանգներում հաջորդ տարի կայանալիք նախագահի ընտրությունների մասին՝ Դմիտրի Պեսկովը նշել է՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են, որ այժմ պետք է ավելի զգույշ լինեն Ռուսաստանի հետ շփումներում և հաշվի առնեն նրա մտահոգությունները։ Նա մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե վերջինս կարող է 24 ժամում վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։
«Դա չափազանց բարդ խնդիր է մեկ օրում լուծելու համար», — նշել է պաշտոնյան:
Նա հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին Կիևին աջակցելու և հակամարտությունը երկարաձգելու համար: Պեսկովը հավելել է, թե Ուկրաինան չի հաղթի՝ նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ:
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: