Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հետցնցումները շարունակվում են

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հետցնցումները շարունակվում են


Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 200 մարդ դեռևս անհետ կորած է համարվում՝ հայտնում է Kyodo գործակալությունը։

 

Նշվում է, որ Վազիմեի իշխանությունները կարծում են, որ կա մոտ 100 վայր, որտեղ մարդիկ դեռևս փլատակներում են։

 

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժած Իսիկավա պրեֆեկտուրայում բազմաթիվ ճանապարհներ ավերված են, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքը, ավելի քան 66 հազար տների ջրամատակարարումը դեռևս չի վերականգնվել։

 

Ճապոնացի սեյսմոլոգները վերջին օրերին բազմիցս զգուշացրել են, որ երկրի առափնյա շրջաններում սպասվում են նոր հզոր երկրաշարժեր։

 

Ըստ Kyodo-ի, Նոտոյի շրջանում շարունակվում են ստորգետնյա ցնցումները, շաբաթ առավոտյան այստեղ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։