Նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

Նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

Այժմ նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ այցի ամսաթիվը Կրեմլը կհայտնի ավելի ուշ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի իշխանությունները Պուտինի այցին սպասում են փետրվարի 12-ին:
Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ շփումների ժամանակացույցը քննարկվել է Նյու Յորքում՝ երկու երկրների ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ: