Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է այցելել Հունգարիա՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ բանակցությունների նպատակով:
Երեկ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բրյուսելում Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Տոբիաս Բիլստրյոմի հետ: Երկկողմ քննարկման գլխավոր թեման եղել է դաշինքին Թագավորության միանալու հարցն ու Բուդապեշտի դիրքորոշումը։
ՆԱՏՕ-ի անդամներից միայն Հունգարիան և Թուրքիան դեռևս չեն վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը: