Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ

Ստամբուլի եկեղեցու վրա հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ



Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 28-ին Ստամբուլի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած կրակոցներին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 47 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիների։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ Ենթադրում են, որ նրանք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Զինված հարձակումը տեղի է ունեցել կիրակի կեսօրին՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցում աղոթքի ժամանակ։ Ըստ Էրլիքայայի՝ երկու հարձակվողները դիմակներով են եղել և «մասնակցել» են ժամերգությանը։ Հարձակման հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի, կան վիրավորներ:
Reuters-ը տեղեկացրել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։