Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական համաձայնագրի որոշ մասեր Արևելյան Ուկրաինայում 2014-ին. Արդարադատության միջազգային դատարան

Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական համաձայնագրի որոշ մասեր Արևելյան Ուկրաինայում 2014-ին. Արդարադատության միջազգային դատարան



Չորեքշաբթի Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է, որ Ռուսաստանը խախտել է ՄԱԿ-ի հակաահաբեկչական համաձայնագրի որոշ հատվածներ. չի հետաքննել 2014 թվականին Արևելյան Ուկրաինայի անջատողական խմբավորումներին ֆինանսական աջակցությունը, փոխհատուցում չի նշանակել, ինչպես պահանջել է Ուկրաինան, հայտնում է U.S.News-ը:
ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը միաժամանակ մերժել է Կիևի խնդրանքը և հրաժարվել է հատուկ վճիռ կայացնել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ 2014 թվականի հուլիսի 17-ին Արևելյան Ուկրաինայի վրայով Malaysia Airlines ավիաընկերության MH17 ինքնաթիռի խոցման համար: