Խորհրդարանի ագրարային հարցերի հանձնաժողովի նախագահ Նինո Ծիլոսանին հանդիպել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության զարգացման և համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Սենդերովիչին և նրան ուղեկցող անձանց։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Հանդիպմանը կողմերն ուշադրություն են դարձրել գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման խնդիրներին և խոսել այդ ուղղությամբ Եվրամիության կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին։
«ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ի հայտ է եկել նոր գործողությունների առաջնահերթություն, որը կապված է առաջարկությունների կատարման և ԵՄ-ին ոլորտային, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում մերձեցման հետ։ Խոսեցինք գյուղատնտեսության և գյուղի զարգացման ուղղությամբ նրանց կողմից տրված առաջարկությունների և այն քայլերի մասին, որոնք պետք է նպաստեն այդ առաջարկությունների իրականացմանը։ Մենք նախանշեցինք ապագա համագործակցության ծրագրերը և պայմանավորվեցինք այն հարցերի շուրջ, թե ինչ պետք է անի Վրաստանը, որպեսզի այս բաղադրիչը` գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը, ի վերջո գնահատվի Եվրամիության կողմից»,- հանդիպումից հետո ասաց Նինո Ծիլոսանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խատիա Ծիլոսանին և Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների կոմիտեի նախագահի տեղակալ Սալոմե Քուրասբեդիանին։