Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքում առկա խնդիրները

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքում առկա խնդիրները


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքում առկա խնդիրները, միջազգային թեմաները և իրավիճակը տարածաշրջանում: 

 

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները քննարկել են նաև միջազգային առավել արդիական թեմաներն ու իրավիճակը տարածաշրջանում, դրա զարգացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ արդիական հարցերը։

 

Պուտինն ու Լուկաշենկոն ամփոփել են ավելի վաղ կայացած միջոցառումների և բարձր մակարդակով շփումների արդյունքները: