ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժություններն անցկացվում են մարտի 3-14-ը՝ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում՝ դաշինքի 13 երկրի մասնակցությամբ: Զորավարժությունների նպատակը դաշինքի հյուսիսային շրջանի պաշտպանության համար գործողությունների մշակումն է:
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է այդ զորավարժանքներին: «ՆԱՏՕ-ի Nordic Response 2024 զորավարժությունները մեծացնում են ռազմական միջադեպերի ռիսկը, Ռուսաստանը հետևում է դրանց»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նա ներկայացրել է Մոսկվայի կարծիքը, ըստ որի զորավարժությունները կրում են «ցուցադրական սադրիչ բնույթ»:
«Ցանկացած զորավարժություն, հատկապես շփման գծի աշխարհագրական հարևանությամբ, մեծացնում է ռազմական միջադեպերի վտանգը»,- ընդգծել է փոխարտգործնախարարը: