Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը, ծանոթացել են Կորխ և Թոթխամ գյուղերի համար նոր գլխավոր ջրատարի կառուցման աշխատանքներին։
Կորխի և Թոթխամի բնակչությանը խմելու և ոռոգման ջրով պատշաճ կերպով ապահովելու համար կառուցվելու է 5230 կմ երկարությամբ նոր գլխավոր ջրատար, որը կապահովի նշված գյուղերի լիարժեք ջրամատակարարումը։
Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեից և կազմում է 564 941 լարի։
Ախալքալաքում կառուցվում է նոր գլխավոր ջրատար՝ Կորխ և Թոթխամ գյուղերի ջրամատակարարումը բարելավելու համար
