Ադիգենիի կենտրոնական այգում կայացավ «Բորջոմի» երգչախմբի տպավորիչ համերգը

Ադիգենիի կենտրոնական այգում կայացավ «Բորջոմի» երգչախմբի տպավորիչ համերգը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, մշակույթի ծառայության ղեկավար Զուրա Բեթխոշվիլին և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները ներկա են գտնվել Ադիգենի ավանում կազմակերպված «Բորջոմի» երգչախմբի վոկալ անսամբլի մենահամերգին։ Համերգը կազմակերպվել էր Ադիգենիի քաղաքապետարանի, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառումը տեղի է ունեցել Ադիգենիի կենտրոնական այգում, որտեղ անսամբլը հանդիսատեսին ներկայացրել է բազմաժանր և գունեղ երաժշտական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Խանդո գյուղում կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական ենթակառուցվածքները և ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների ու երիտասարդների ֆիզիկական ակտիվության և սպորտային զբաղվածության համար։ Նախագծի շրջանակում կառուցվում է…

Read More
Ախալցխայում կանցկացվեն անվճար սկրինինգային հետազոտություններ

Ախալցխայում կանցկացվեն անվճար սկրինինգային հետազոտություններ

Հուլիսի 22-23-ին Ախալցխայում կանցկացվեն անվճար բժշկական հետազոտություններ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերման և սկրինինգի պետական ծրագրի» քաղցկեղի սկրինինգային բաղադրիչի շրջանակում։ Հուլիսի 22-ին հետազոտություններն իրականացվելու են Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում (Ռուսթավելիի փողոց N105ա), իսկ հուլիսի 23-ին՝ «Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի» շարժական կլինիկայում, որը տեղակայված կլինի Կեցխովելի փողոցի վարչական շենքի հարակից տարածքում։ Հետազոտությունները կանցկացվեն ժամը 10:00-ից մինչև 18:00-ը։ Ծրագրի շրջանակում…

Read More
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Քուվեյթի ցամաքային զորքերի զինծառայողներ են տուժել երկրի ռազմական օբյեկտներին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով՝ հայտնում է Kuwait Times-ը: Քուվեյթի ԱԳՆ-ից հայտնել են, որ հարվածի տակ են հայտնվել մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ, ինչպես նաև էլեկտրակայան և ջրի մաքրման կայան: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի էներգաբլոկներ։ Գերատեսչությունը Քուվեյթի ուղղությամբ Իրանի…

Read More
Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են 2026-2027 թթ. խորհրդակցությունների ծրագիրը, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տեսնում են «3+3» հարթակի ներուժը՝ «Կովկասը տարածաշրջանային դիմակայության համար օգտագործելու՝ Արևմուտքի փորձերի ֆոնին»։ Նրա խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում՝ պատրաստ է աջակցելու…

Read More
Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները. Պեսկով

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները. Պեսկով

Ռուսաստանը հերքել է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ մեղադրանքները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին և ակնկալում է, որ ոչ ոք չի միջամտի իր գործերին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններին ռուսական միջամտության մասին պնդումներում վկայակոչում է չապացուցված և անանձնական տեղեկատվության։ Պեսկովը հիշեցրել է, որ…

Read More
«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագմանը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագմանը

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ Ռուսաստան արտահանման համար ծաղիկների սերտիֆիկացումը դադարեցնելու խնդրանքով: «Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Ընդ որում, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է նախկինում Հայաստանից ներկրվողին։ «Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին»,- ասված է գերատեսչության հայտարարության…

Read More
Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին

ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությանն ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին: ԱՄՆ նախագահը նշել է, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալների և փորձել է խանգարել իր վերընտրվելուն, սակայն հատուկ ծառայություններում այսպես կոչված «խորքային պետության» ներկայացուցիչները թաքցրել են այդ տեղեկությունը։ Նա պնդել է, որ Պեկինը փորձել…

Read More
Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը

Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը

Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է Նիդերլանդների հետ համաձայնագիրը, որն առաջին անգամ իրավաբանորեն ամրագրում է Կարիբյան Սեն Մարտեն կղզու սահմանը՝ երկու երկրի միջև բաժանվելուց գրեթե 400 տարի անց: Փաստաթուղթն ամրագրում է սահմանագիծը, որը 17-րդ դարից գոյություն է ունեցել միայն փաստացի, չնայած կղզու բաժանման մասին համաձայնությանը, որը կնքվել է Ֆրանսիայի և Նիդերլանդների կողմից 1648 թվականին: Համաձայնագիրը պետք է…

Read More
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել

Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում գիշերն ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ոչնչացվել է հինգ կամուրջ` հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։   «Անցած գիշեր Բանդար Աբբասում հինգ կամուրջ ոչնչացվել է ԱՄՆ-ի կողմից»,- հայտնել է IRIB-ը սոցիալական ցանցերում։   Հունիսի 18-ի գիշերը Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի վերջ դնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությանը։…

Read More
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհրդի (USCIB) Գլոբալ ազդեցության նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Քաուֆմանի և Շրջակա միջավայրի և կայուն զարգացման ավագ տնօրեն Ագնես Վինբլադի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և USCIB-ի միջև համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես կայուն զարգացման, այդ ուղղությամբ քաղաքականությունների մշակման, մասնավոր…

Read More
Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ

Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ

Հունգարիայի նոր կառավարությունը նախաձեռնել է հետաքննություն արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախկին նախարար Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ շփումների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը: Նա նշել է, որ դեռևս չի ցանկանում բացահայտել գործի մանրամասները և կանխատեսել դրա արդյունքը, քանի որ գործում առկա են պետական գաղտնիքներ պարունակող և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ…

Read More
Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին

Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին

Իրանի արտգործնախարարությունը Մերձավոր Արևելքի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, կոչ է արել արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը: Գերատեսչությունից նշել են, որ Թեհրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի հարևաններից որևէ մեկի նկատմամբ և համոզված է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունն է՝ հեռու ԱՄՆ ռազմական ներկայությունից…

Read More
Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր

Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն այցելել է Վրաստան, նրան ընդունել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: Բանակցությունների գլխավոր թեման եղե է Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային ուղիների զարգացումը, ներառյալ՝ Միջին միջանցքը և Անակլիա խորջրյա նավահանգիստը: Կավելաշվիլին Թուրքմենստանի ղեկավարի այցն անվանել է կարևոր հանգրվան երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ամրապնդման վկայություն: Բերդիմուհամեդովին կընդունի նաև…

Read More
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Պակիստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել ավարտել ռազմական գործողությունները և վերսկսել վիճահարույց հարցերի լուծման շուրջ բանակցությունները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հակամարտությունն անհրաժեշտ է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: «Պակիստանը կշարունակի կողմերին կոչ անել դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրին համապատասխան»,- նշել են Պակիստանի ԱԳՆ-ից: Արդեն հինգ օր է՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են…

Read More