Ախալցխայում կանցկացվեն անվճար սկրինինգային հետազոտություններ

Ախալցխայում կանցկացվեն անվճար սկրինինգային հետազոտություններ

Հուլիսի 22-23-ին Ախալցխայում կանցկացվեն անվճար բժշկական հետազոտություններ՝ «Հիվանդությունների վաղ հայտնաբերման և սկրինինգի պետական ծրագրի» քաղցկեղի սկրինինգային բաղադրիչի շրջանակում։

Հուլիսի 22-ին հետազոտություններն իրականացվելու են Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում (Ռուսթավելիի փողոց N105ա), իսկ հուլիսի 23-ին՝ «Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի» շարժական կլինիկայում, որը տեղակայված կլինի Կեցխովելի փողոցի վարչական շենքի հարակից տարածքում։ Հետազոտությունները կանցկացվեն ժամը 10:00-ից մինչև 18:00-ը։

Ծրագրի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար անցնելու հետևյալ հետազոտությունները.

Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ՝ 40-70 տարեկան կանանց համար,
Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ՝ 25-60 տարեկան կանանց համար։

Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող են անցնել նաև B և C հեպատիտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, արյան մեջ գլյուկոզի մակարդակի և զարկերակային ճնշման անվճար ստուգումներ։

Հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 591 44 97 38 կամ 591 32 53 42։

Արշավն իրականացվում է Լ. Սակվարելիձեի անվան Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և Ախալցիխեի քաղաքապետարանի աջակցությամբ՝ նպաստելու հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, ժամանակին ախտորոշմանը և արդյունավետ բուժմանը։