Ախալքալաքի մուտքը նոր տեսք կստանա. Ռուսթավելիի հուշարձանի հարակից տարածքը վերածվում է ժամանակակից հանրային գոտու
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և նախագծի իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին, գնահատել են կատարված աշխատանքները և քննարկել նախագծի հետագա փուլերը՝…
