Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է

Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, իսկ առաջիկայում նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Միաժամանակ հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման վերաբերյալ։ Արդյունքում, հայկական բարձրորակ ձկնարտադրանքը նույնպես շուտով հասանելի…

Read More
Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնություն

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնություն

Ախալքալաքի մարզական համալիրի դահլիճում կայացել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնությունը, որը համախմբել է տարբեր տարիքային խմբերի շուրջ 300 մարզիկի։ Մարզական միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Առաջնությունն անցկացվել է տարբեր տարիքային խմբերում՝…

Read More
Մոտ 25.000 անօրինական Սեուտայից ներգաղթյալ կամավոր վերադարձել է Մարոկկո

Մոտ 25.000 անօրինական Սեուտայից ներգաղթյալ կամավոր վերադարձել է Մարոկկո

Վերջին օրերին Մարոկկոյից իսպանական Սեուտա քաղաք ներթափանցած անօրինական մոտ 60.000 ներգաղթյալից գրեթե 25.000-ը կամավոր վերադարձել են Մարոկկոյի տարածք՝ հաղորդում է El Pais-ը՝ հղում անելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը։ Սեուտայում այժմ փակ են բոլոր խանութները։ Քաղաքում մնացածները թափառում են փողոցներով՝ ջուր, սնունդ և զով վայրեր փնտրելով։ Որոշ իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ մի շարք վայրերում տեղի բնակիչները զենքով…

Read More
Իսպանիայի վարչապետը միգրանտների հոսքը անվանել է հարձակում պետության վրա

Իսպանիայի վարչապետը միգրանտների հոսքը անվանել է հարձակում պետության վրա

Միգրանտների զանգվածային հոսքը դեպի իսպանական Սեուտա «հարձակում է և Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում», հայտարարել է պետության վարչապետ Պեդրո Սանչեսը քաղաք ժամանելուց հետո կայացած մամուլի ասուլիսում: «Տեղի ունեցածն արժանի է մեր ամենավճռական դատապարտմանն ու պարսավանքին»,- ասել է Սանչեսն ու հավելել, որ կառավարությունը գործի կդնի պետական բոլոր ռեսուրսները՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Նրա խոսքը մեջբերել է El Imparcial-ը:…

Read More
Լեհաստանում սովորող բելառուս դեռահասներին կանչում են Բելառուսի ՊԱԿ հարցազրույցի

Լեհաստանում սովորող բելառուս դեռահասներին կանչում են Բելառուսի ՊԱԿ հարցազրույցի

Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակիցները հարցաքննության են կանչում Լեհաստանում արդեն սովորող կամ ուսման մեկնելու նպատակով փաստաթղթեր ձևակերպող բելառուս ուսանողներին։ Այս մասին հայտնել է «Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնը՝ հավելելով, որ հարցազրույցներ են անցկացվում նաև անչափահասների հետ՝ նրանց ծնողների ներկայությամբ։ ՊԱԿ-ի աշխատակիցներին հետաքրքրում է ուսումնական հաստատության մասին տեղեկատվությունը՝ ովքեր են սովորում այնտեղ, որքան է ուսման վարձը, ինչու այն կարող…

Read More
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն

Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն

Գանսուի թռչող ձին, որը նաև հայտնի է «Վազող բրոնզե ձի» անուններով, 2-րդ դարում ստեղծված հինավուրց բրոնզե քանդակ է։ Արձանը կարելի է տեսնել Գանսուի նահանգային թանգարանում։ Գանսուի նահանգային թանգարանը  հայտնի է ինչպես Չինաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ իր հարուստ պատմությամբ, մշակութային արժեքների ընդարձակ և յուրահատուկ հավաքածուով։ Թանգարանի ֆոնդերում պահվում է 355 364 ցուցանմուշ։ Թանգարանի նոր ցուցասրահի…

Read More
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ

Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ

Լիտվացի սահմանապահները Բելառուսի հետ սահմանին հայտնաբերել են թունել, որը, հնարավոր է, փորված է եղել անօրինական միգրանտների համար, հաղորդում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայությանը (VSAT): Թունելը հայտնաբերվել է Լիտվայի հարավ-արևելքում գտնվող Վարենսկի շրջանում. գրանցված գետնի ցնցումները վկայում են, որ այն փորվել է բելառուսական կողմում, հաղորդում է LRT-ն: VSAT-ի տվյալների համաձայն՝ թունելի տրամագիծը մոտավորապես…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News

ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին, քանի որ Անկարան չի ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ ստանալու համար։ Fox News-ը պարզաբանում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան չի հրաժարվել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգից կամ դրա հետ կապված սարքավորումներից, չի խոստանում դրանք կրկին ձեռք…

Read More
Վոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվել

Վոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվել

Վոլգոգրադի Wildberries-ի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։   «Հրշեջ խմբերը դեպքի վայրում են։ Նախնական տվյալներով` վիրավորներ չկան»,- հայտնել է ընկերությունը իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։   Ընկերությունը հավելել է, որ պատվերները ստացվում և առաքվում են այլ կետերում։   Ուրբաթ առավոտյան Վոլգոգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։…

Read More
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել Գազայի հարցում․ ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի. BBC

Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել Գազայի հարցում․ ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է եկել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում գտնվող այլ զինված խմբավորումների «լիակատար զինաթափման» վերաբերյալ։ Այս մասին գրում է BBC-ն։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին ասել է, որ նրանք համաձայնության են եկել Գազայում լիակատար զինաթափման ծրագրի շուրջ, և որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։   Իսրայելը դեռևս չի…

Read More
Էրդողանը հայտարարել է Լիբանանի անվտանգության ապահովմանը մասնակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Էրդողանը հայտարարել է Լիբանանի անվտանգության ապահովմանը մասնակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Լիբանանի անվտանգության ապահովմանը մասնակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին: «Ներկայիս միջազգային զորախմբի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկություն է հայտնում մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Բնականաբար, մեր աջակցությունը Լիբանանի զինված ուժերին անվտանգության ոլորտում ևս շարունակվելու է»,- ասել է Էրդողանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Անկարա մեկնելուց…

Read More
Եվրոպայում շոգի պատճառով մահերի թիվն աճել է

Եվրոպայում շոգի պատճառով մահերի թիվն աճել է

Մեծ Բրիտանիայում շոգի պատճառով մահերի թիվը գրեթե կրկնակի գերազանցել է 2025 թվականի ընդհանուր ցուցանիշը՝  վկայում են Մեծ Բրիտանիայի բժշկական անվտանգության հարցերով գործակալության տվյալները: Այս տարվա մայիս և հունիս ամիսներին շոգի երկու ալիքի ժամանակ գրանցվել է 2 877 մահ: Նշվում է, որ 2024 թվականին գրանցվել է շոգից 1311 մահ, իսկ 2025 թվականին՝ 1504։ Դրանք նախնական գնահատականներ…

Read More
ՌԴ կառավարությունը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը

ՌԴ կառավարությունը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը

ՌԴ կառավարությունը երկարաձգել է բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը: Նոր սահմանափակումները կգործեն օգոստոսի 1-ից: Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 1-ից արգելքը կդադարի տարածվել դիզելային վառելիքի և այլ տեսակի վառելիքների վրա, որոնք արտահանվում են Ռուսաստանի տարածքից անմիջական արտադրողների կողմից: Բացառություններ են արվել նաև միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում վառելիքի մատակարարման և օտարերկրյա պետություններին…

Read More