Ասպինձայում հայտնաբերվում են վաղ և միջին բրոնզի դարի բացառիկ հնագիտական գտածոներ

Ասպինձայում հայտնաբերվում են վաղ և միջին բրոնզի դարի բացառիկ հնագիտական գտածոներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Ձվելի գյուղում գտնվող Ռաբաթի բազմաշերտ հնագիտական բնակավայրում ակտիվորեն շարունակվում են պեղումները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար։ Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Լևան Բերիձեն, որին մասնագետները ներկայացրել են պեղումների ընթացքը, արդեն իսկ արձանագրված արդյունքները և հետագա աշխատանքների ծրագրերը։ Հնագիտական հետազոտություններն իրականացվում են Վրաստանի ազգային թանգարանի և…

Read More
Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Ախալցխայի Ռաբաթի բերդում մեծ շուքով նշվեց Վարդավառի տոնը

Հուլիսի 14-ին Ախալցխայի Ռաբաթի բերդի տարածքում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի ամենասիրված եկեղեցական տոներից մեկը՝ Վարդավառը։ Ախալցխայի Հոգևոր Տեսչության նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո և տարածաշրջանում գործող հայկական և վրացական  պարերի, երաժշտության խմբերն ու համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով ազգային մշակույթն ու արվեստը խորհրդանշող բազմազան կատարումներ։ Տոնական ծրագիրը համախմբեց բազմաթիվ հյուրերի, արվեստասերների և…

Read More
Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացման առաջնահերթություններն ու «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Մելքոն Մակարյանը մանրամասն ծանոթացել է վարչական միավորներում առկա իրավիճակին։ Քաղաքապետի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղերում իրականացվող աշխատանքները, բնակչության առաջնահերթ խնդիրներն ու կարիքները՝ անդրադառնալով համայնքների զարգացման համար կարևոր հարցերին։ Աշխատանքային…

Read More
Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Բազմակի Եվրոպայի և Ասիայի չեմպիոն Նաիրի Մելիքյանը՝ Ախալքալաքի քաղաքապետարանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Ախալքալաքի մարզիկ, հաջողակ բռնցքամարտիկ և խառը մարտարվեստի վարպետ Նաիրի Մելիքյանին՝ արժևորելով նրա միջազգային և ազգային մարզական նվաճումները։ Նաիրի Մելիքյանը մարզական հարուստ կենսագրություն ունի․ նա բռնցքամարտի և խառը մարտարվեստի կրկնակի Եվրոպայի և կրկնակի Ասիայի չեմպիոն է, Վրաստանի քառակի և Հայաստանի հնգակի չեմպիոն։ Հատկանշական է, որ մարզիկը շարունակում է…

Read More
Սամցխե-Ջավախքում նախատեսվում է իրականացնել շուրջ 22 միլիոն լարիի ոռոգման ենթակառուցվածքային նախագծեր

Սամցխե-Ջավախքում նախատեսվում է իրականացնել շուրջ 22 միլիոն լարիի ոռոգման ենթակառուցվածքային նախագծեր

Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալներ Գիորգի Քոչիաշվիլին և Սերգի Մուշկուդիանին հանդիպել են «Վրացական վերականգնում» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գիգլա Թամազաշվիլիի հետ։ Աշխատանքային հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում ոռոգման համակարգերի ներկայիս վիճակը, իրականացվող, ընթացիկ և նախատեսված վերականգնման նախագծերը ըստ համայնքների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այն նախագծերը, որոնք «Վրացական վերականգնումը» նախատեսում է իրականացնել այս տարի։ Տարածաշրջանի 4500 հեկտար…

Read More
Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից»

Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից»

Սոֆիան այլևս չի անդամակցի «Ուկրաինայի աջակիցների կոալիցիային», որի նպատակն է օգնել Կիևին ռուս-ուկրաինական պատերազմում: Ըստ Բուլղարիայի վարչապետի՝ հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով: Ռումեն Ռադևի համոզմամբ՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը երկարաձգում է պատերազմը: Bloomberg-ը գրում է, որ Ռադևը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «պրագմատիկ մոտեցման» կողմնակից է։ Բուլղարիայի ներկայացուցիչները չեն մասնակցել նաև «Կամեցողների…

Read More
Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում

Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում

Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Իտալիայի մայրաքաղաքում՝ հայտնել է Reuters գործակալությունը: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն պիլոտային ծրագիրը, որը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումն այն տարածքներում, որտեղից Իսրայելի զինված ուժերը պետք է հեռանան: Ծրագրի նպատակն է ապահովել, որ այդ շրջանները զերծ լինեն «Հըզբոլլահ» շարժման սպառազինությունից և ենթակառուցվածքներից: Լրատվամիջոցների տվյալով՝ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում…

Read More
Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV

Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV

Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, միջանկյալ որոշում է կայացրել՝ Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով՝ փոխանցել է Halk TV հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տվյալով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը Նեթանյահուին և գործում ներգրավված մյուս անձանց ձերբակալելու օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի,…

Read More
Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ

Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ: Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցները, ինչպես նաև անցյալ տարի Կոպենհագենում իրենց հանդիպումը թույլ են տալիս խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների պատմության մեջ նոր դարաշրջանի մասին: Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն…

Read More
ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

Ամերիկյան ուժերը երրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանին: Թիրախովորվել են Բուշերում, Չաբահարում, Բանդար Աբբասում և այլ քաղաքներում գտնվող ռազմական օբյեկտներ: Ա ՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ այդ կերպ Միացյալ նահանգները ցանկանում է թուլացնել քաղաքացիական նավերին հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը: Իր հերթին Իրանը հայտարարել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում ամերիկյան ավիաբազաներին:…

Read More
Ինը եվրոպական երկրներ Ուկրաինայի հետ կստեղծեն բալիստիկ հրթիռների դեմ պայքարի կոալիցիա

Ինը եվրոպական երկրներ Ուկրաինայի հետ կստեղծեն բալիստիկ հրթիռների դեմ պայքարի կոալիցիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի տվյալներով՝ Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը պայմանավորվել են Ուկրաինայի հետ ստեղծել բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համատեղ կոալիցիա։ Նոր կոալիցիան մտադիր է սահմանել ընդհանուր գործառնական պահանջներ, համատեղ աշխատանքային խմբեր, հստակ պետական մեխանիզմներ և ճանապարհային քարտեզ՝ առաջին գործառնական հնարավորությունները ստեղծելու համար: Այն պետությունները, որոնք կընդունեն կոալիցիայի…

Read More
ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր

ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր

ՆԱՍԱ-ի տնօրեն Ջարեդ Այզեքմանը ժամանել է Բայկոնուրի տիեզերակայան: Լուրը «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել է Ղազախստանի արհեստական ​​բանականության և թվային զարգացման նախարարությունը։ Ակնկալվում է, որ Այզեքմանը կմասնակցի (ՄՏԿ) միջազգային անձնակազմի՝ Միջազգային տիեզերակայան մեկնման արարողությանը։ «Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավով «Սոյուզ-2.1Ա» հրթիռը, երկու ռուս և մեկ ամերիկացի տիեզերագնացով միջազգային տիեզերակայան կուղևորվի հուլիսի 14-ին: Անձնակազմի հիմնական կազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը…

Read More