Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնություն

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնություն

Ախալքալաքի մարզական համալիրի դահլիճում կայացել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնությունը, որը համախմբել է տարբեր տարիքային խմբերի շուրջ 300 մարզիկի։

Մարզական միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Առաջնությունն անցկացվել է տարբեր տարիքային խմբերում՝ նպաստելով երիտասարդ մարզիկների մրցակցային փորձի հարստացմանն ու սպորտային վարպետության զարգացմանը։

Մրցաշարի հիմնական նպատակն էր վերականգնել և զարգացնել բռնցքամարտի ավանդույթները Ախալքալաքի մունիցիպալիտետում, խթանել մարտարվեստի հմտությունների կատարելագործումը և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածումը։

Մրցումների ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և խորհրդանշական նվերներով՝ արժանանալով իրենց ցուցաբերած բարձր մարզական արդյունքների և նվաճումների գնահատանքին։