Ղազախստանը սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային. Ղազախստանի ՊՆ

[ad_1]

Ղազախստանը սպառազինություն չի մատակարարում Ուկրաինային՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից:
«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե, իբր, Ղազախստանը բանակցություններ է վարում «Ուկրսպեցէքսպորտի» հետ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռուսական ռազմական արտադրանք գնելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են նախարարությունից: Գերատեսչությունից հավելել են՝ Ղազախստանում 2022 թվականից արգելված է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտահանումը։
Ղազախստանի ՊՆ-ն վստահություն է հայտնել, որ նման տեղեկությունների տարածումն ուղղված է երկրի վարկաբեկմանը։
Ավելի վաղ ռուսական РИА Новости գործակալությունը հայտնել էր, որ Ղազախստանը բանակցություններ է վարում «Ուկրսպեցէքսպորտի» հետ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի վաճառքի վերաբերյալ: Խոսքը Су-24 և МиГ-29 ինքնաթիռների պարաշյուտա-արգելակային համակարգերի բաղադրիչների մասին է։

[ad_2]